Ախտորոշում
Ուրոֆլոումետրիա. urolog.am
Ուրոֆլոումետրիան ախտորոշման եղանակ է, որի էությունը միզարձակման արագության չափումն է: Այն ախտորոշման համեմատաբար պարզ եղանակ է, որը կիրառվում է միզարձակման տարբեր խանգարումների ժամանակ:
Հետազոտության ցուցումները.
- շագանակագեղձի ադենոմա,
- միզատար խողովակի նեղացում,
- նեյրոգեն միզապարկ,
- գերակտիվ միզապարկ,
- անմիզապահություն,
- շագանակագեղձի քաղցկեղ:
Ինչպես է իրականացվում ուրոֆլոումետրիան
Կիրառվում է հատուկ սարք (ուրոֆլոումետր): Հիվանդին խնդրում են միզել սարքավորման հատուկ անոթի մեջ, որը վերլուծում է կարևոր ցուցանիշները և ստանում բավականին ճշգրիտ ցուցանիշներ: Հետազոտությունը պետք է իրականացվի հիվանդի համար հարմար պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում ախտորոշումը կրկնվում է մի քանի անգամ՝ ավելի օբյեկտիվ տվյալներ ստանալու համար: Հարկ է հիշել, որ ախտորոշումը պետք է իրականացվի բավականին լցված միզապարկով, սակայն վերջինիս գերլցումը բացարձակ ցանկալի չէ:
- Չափիչ անոթի և վայրկյանաչափի կիրառում: Այս դեպքում հիվանդը նշում է միզարձակման սկիզբը և վերջը ու չափում մեզի ծավալը: Ապա ստացված ծավալը բաժանելով ժամանակի վրա՝ ստանում են միզարձակման միջին արագությունը: Այս եղանակի կիրառումը ցուցված է ուրոֆլոումետրիայի բացակայության ժամանակ: Բնականաբար, ի տարբերություն սարքային եղանակի, վայրկյանաչափի կիրառումը թույլ չի տալիս ստանալ հոսքի բոլոր անհրաժեշտ ցուցանիշները:
Ուրոֆլոումետրիայի ցուցանիշները նորմայում
- Միզարձակման առավելագույն արագությունը տղամարդկանց համար նորմայում 15մլ/վրկ և ավելի է, կանանց համար՝ 20 մլ/վրկ և ավելի:
- Միզարձակման միջին արագությունը նորմայում գերազանցում է 10 մլ/վրկ-ը:
- Առավելագույն արագության հասնելու ժամանակը նորմայում 4-9 վայրկյան է:
- Միզարձակման ընդհանուր ժամանակը գնահատվում է բժշկի կողմից՝ ըստ արտազատված ծավալի:
- Արտազատված մեզի ծավալը: Իդեալական դեպքում հետազոտությունն օբյեկտիվ է համարվում, եթե ընդհանուր ծավալը կազմում է 200-500 մլ:
Նվազագույն ծավալը, որի ժամանակ կարելի է հաշվի առնել ուրոֆլոումետրիայի արդյունքները, կազմում է 100 մլ: - Միզարձակման սկզբի համար անհրաժեշտ ժամանակը, սովորաբար, 10 վայրկյանը չի գերազանցում: Սակայն պետք է հաշվի առնել հոգեբանական այն գործոնը, որը խանգարում է որոշ մարդկանց համապատասխան ձևով միզել անհարմար պայմաններում:

Ինչպես նախապատրաստվել ուրոֆլոումետրիային
- Հետազոտությունից 30-60 րոպե առաջ անհրաժեշտ է խմել 0,5-1 լիտր ջուր:
- Հիվանդը սպասում է մինչև միզելու ցանկության առաջանալը և այդ մասին հաղորդում է բժշկին:
- Իրականացվում է հետազոտությունը, որի ընթացքում հիվանդի համար անհրաժեշտ է հարմար պայմաններ ստեղծել: Անհրաժեշտության դեպքում բացվում է ջրի ծորակը՝ պայմանական ռեֆլեքսն ուժեղացնելու նպատակով:
- Որոշ դեպքերում, օբյեկտիվ տվյալների ստացման նպատակով անհրաժեշտ է մի քանի հետազոտություն իրականացնել:

23.03.2018 Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
05.02.2024
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ